|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել անմար կրակի մոտ:
ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ` արարողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը:
Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն` Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:
Նույն օրը երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղել կաթողիկե եկեղեցու բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ: