Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի ավիացիոն անվտանգության աշխատակից Արտյոմ Սարգսյանը ապրիլի 20-ի առավոտյան` 05:20ի սահմաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահի նստարաններից մեկի վրա նկատել է փաստաթղթերի կապոց, որի մեջ եղել են 6000 եվրո գումար, 30 ապահովագրական պայմանագրեր և այլ թղթեր:
Գտած իրերը նա հանձնել է օդանավակայանի Կորած իրերի բաժին, որտեղից էլ դրանք փոխանցել են ՀՀ ոստիկանության «Զվարթնոց» բաժանմունք:
Պարզվել է, որ գումարն ու փաստաթղթերը կորցրել է Վիլնյուս մեկնող խմբի ղեկավար Սիլվա Բայանդուրյանը: Փաթեթը վերադարձվել է նրա ամուսնուն` Սևան Ամիրյանին: