|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, նախքան լրագրողների հարցերին պատասխանելը, խնդրեց իրեն չտալ հետևյալ հարցը. «Մնալո՞ւ եք նոր կառավարությունում, թե՞ ոչ»: Խոսելով ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալու մասին, նա ասաց, որ դա կապ ունի քաղաքական գործընթացների հետ, և ուրեմն պետք է հարգել տվյալ քաղաքական ուժի որոշումները:
«Ցանկացած քաղաքական ուժի ճակատին գրված չէ, որ ինքն ամբողջ կյանքում պետք է լինի իշխանություն կամ ամբողջ կյանքում պետք է լինի ընդդիմություն: Ընդդիմությունը պայքարում է` իշխանության գալու համար: Եվ այստեղ ես մեծ սենսացիա չեմ տեսնում»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՕԵԿ-ի որոշումն ավելի շատ կապ ունի անձնական, քան քաղաքական շարժառիթների հետ, արդարադատության նախարարի պաշտոնակատարը դժվարացավ պատասխանել, քանի որ դա իմանալու համար «պետք է տեղավորվել այդ անձանց մարմնում»:
Վերջում նա ասաց. «Ապրեք, որ ինձ էն հարցը չտվեցիք»: