կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 15:27
Հասարակություն

ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը կայցելեն Պռոշյան

ՀՀ ոստիկանապետն ու գլխավոր դատախազը կայցելեն Պռոշյան
Քիչ առաջ պռոշյանցիները բացեցին Երևան-Աշտարակ ավտոճանապարհահատվածի` Պռոշյան գյուղի մոտ գտնվող հատվածը. հայտնում է yerkir.am-ի լրագրողը: Դատախազության և ոստիկանության ներկայացուցիչները մոտեցան հավաքվածներին և նշեցին, որ հաջորդ շաբաթվա մեջ` երկուշաբթի կամ երեքշաբթի օրը, ՀՀ գլխավոր դատախազը և ոստիկանապետն անպայման կգան Պռոշյան և Հրաչ Մուրադյանի սպանության գործի վերաբերյալ կզրուցեն գյուղացիների հետ: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ իրենք հետամուտ կլինեն և, եթե խոստումը չկատարվի, այլ քայլերի կդիմեն: