Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Բնապահպան Ապրես Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հակադարձել է բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ով այսօր «Մարիոթ» հյուրանոցում ակտիվիստների հետ վեճի ընթացքում ասել էր. «Ականջներդ կկտրեմ, այ լակոտ»:
Ապրես Զոհրաբյանը գրել է. «Այսօր «Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էի ԱՄՆ-ը, Բրիտանական, Գերմանական և Կանադական դեսպանատների, Համաշխարհային Բանկի և ՀՀ Կառավարության համատեղ համաժողովին, որը ուներ «Պատասխանատու Հանքարդյունաբերություն» անվանումը:Համաժողովին իր մասնակցություն էր բերել նաև ԲՆ Արամ Հարությունյանը:
Մասնակիցների կողմից նրա ուղղությամբ հնչում էին գնահատականներ, հարցեր, առաջարկներ կապված իր նախարարության գործունեության հետ:Ես էլ այդ պահին տվեցի նախարարության իմ գնահատականը մեջբերում անելով ( նշելով աղբուրը) ԲՆ-ի հանրային կապերի երկար տարիների նախկին պատասխանատու և այդ նախարարությունը ուղնուծուծով ճանաչող Արծրուն Պեպանյանին, որը մի առիթով ասել էր թե «այդ նախարարությունը գերեզմանոց է»:
Դա առաջացրեց Արամ Հարությունյանի հակազդեցությունը ինչը աղմուկի պատճառով ես չլսեցի:Հետագայում լրագրողների հարցումներից հետո ուսումնասիրեցի այդ պահը արձանագրած տեսանյութը, որից պարզ դարձավ, որ Արամ Հարությունյանը սպառնում է «կտրել իմ ականջները» և անվանարկում է ինձ «լակոտ»: Բազմիցս շեշտել ենք, որ գոյություն ունի անհամապատասխանություն Արամ Հարությունյանի բարոյաիմացական,մասնագիտական որակների և իր զբաղեցրած պաշտոնի միջև:
Քաղաքացիների հետ շփվելու իր այս ոճը կրկին գալիս է հաստատելու մեր իրավացիությունը:Համապատասխան եզրակացությունը թողելով նրան այդ պատասխանատու դիրքը վստահած մարդկանց ես հարկ եմ համարում ուշացումով արձագանքել Արամ Հարությունյանի սպառնալիքին և անվանարկմանը:Այսպիսով `.«Ղալաթ (բառը փոխառված է կառավարության մեկ այլ անդամ Հրայր Թովմասյանի բառամթերքից) կանես այ... (հասկանալ խորհրդարանում Արմեն Ռոստոմյանի Մալխասյանի բառարանից մեջբերած բառը)»: