կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-18 12:07
Հասարակություն

«Պենտեկոստե»` նոր աղանդ, որը ստիպում է մարդկանց իրենց ոսկեղենը նվիրաբերել. լուսանկարներ

«Պենտեկոստե»` նոր աղանդ, որը ստիպում է մարդկանց իրենց ոսկեղենը նվիրաբերել. լուսանկարներ

Հայաստանում նոր աղանդ է հայտնաբերվել, որն արդեն 10 տարի է, ինչ գործում է մեզ մոտ. լրագրողներին հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Դանիել Պետրոսյանը:

 

Նրա տեղեկացմամբ` աղանդը կոչվում է «Պենտեկոստե», որի քարոզիչները կին են:

 

«Նրանց հավաքատեղին Էրեբունի համայնքում է գտնվում: Նրանք շաբաթական մի քանի անգամ հավաքներ են կազմակերպում, որոնց ընթացքում մեծ պարկեր են դնում բեմի վրա, եւ մարդիկ իրենց ոսկեղենն են նվիրաբերում նրանց»,- ասաց Պետրոսյանը:

 

Նա նշեց նաև, որ այդ աղանդում մեծ թիվ են կազմում երեխաները: Պետրոսյանի հավաստմամբ` մի անչափահասի, որ որոշել է այլևս չմասնակցել աղանդի հավաքներին, երեք օր ստիպել են սրբապատկերներով սենյակում փակված մնալ` սատանան միջից դուրս հանելու համար, արդյունքում` երեխան հոգեկան խանգարում է ստացել:

 

«Այս աղանդը համագործակցում է Շենգավիթում գործող «Հույսի տուն» աղանդի հետ, որն էլ ճամբարների անվան տակ կրկին երեխաներ է իր շարքերն ընդգրկում»,- ասաց Պետրոսյանը:

 

Լուսանկարները տրամադրեց Դանիել Պետրոսյանը: