Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ»-ը գրում է.
«Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Այս թեմայի հետ կապված «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»:
Նրանք «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա: Խոսքը մասնավորաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների մասին է: Մեր տեղեկություններով, սակայն, «սորոսականները» այս հարցով «ուղիղ տեքստով» վարչապետին կամ ԱԳ նախարարին չեն դիմելու:
Ըստ նույն աղբյուրի, սխեման հետևյալն է. հետևողականորեն փորձել հրապարակայնորեն վարկաբեկել այս կամ դեսպանին, իսկ երբ նրանք կազատվեն աշխատանքից, ներկայացնել սեփական «պատրաստի» թեկնածուին: Այնպես որ, առաջիկայում, ըստ տեղեկությունների, հակաքարոզչական արշավ կսկսվի մի քանի դեսպանների դեմ:
Ի դեպ, խոսվում է նաև, որ նշյալ շրջանակները մեծ ցանկություն ունեն մասնավորաբար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում: Այլ հարց է, թե որքանով է դա ցանկանում վերջինս...»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։