կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-27 18:51
Հասարակություն

Թե ինչպես է ստացվում, որ հոսանքի համար շատ ենք վճարում

Թե ինչպես է ստացվում, որ հոսանքի համար շատ ենք վճարում

Մեծ կորուստներ ու էլեկտրաէներգիայի փոքր սպառում ունենալով` ՀԷՑ-ը վերջին մի քանի ամիսներին կարողանում է միայն իրեն մատակարարված էլեկտրաէներգիայի գումարը վճարել ու վնասով է աշխատում:

 

Նման պարագայում սպառված էլեկտրաէներգիայի դիմաց ազգաբնակչությունից պահանջվող վճարների մասով հավելագրումներ անելը ձեռնտու է թե' հասարակ էլեկտրիկներին, որպեսզի ցուցանիշ ապահովեն, թե' «վերեւներին», որովհետեւ նրանք էլ կորուստների նվազեցման հաշվին պարգեւավճարներ են ստանում` որքան քիչ են կորուստները, այնքան մեծ են պարգեւավճարները:

 

Իսկ հավելագրումներն արվում են նուրբ մեխանիզմով` օգտագործված էլեկտրաէներգիայի տվյալները սովորաբար ամփոփվում են յուրաքանչյուր ամսվա վերջին: Իսկ վճարումները նախատեսված են հաջորդ ամսվա կեսերից մինչեւ 20-ը: Եվ ինչպես մեզ բացատրեց ՀԷՑ-ի մեր աղբյուրը, թաղային հսկիչ-էլեկտրիկները հաշվիչների տվյալները ամփոփելիս ներկայացնում են ոչ թե իրական, այլ մի քիչ ավելի շատ սպառման տվյալներ, բայց ոչ այնքան շատ, որ տվյալ բաժանորդը հաջորդ ամսվա մեջ ավելի քիչ օգտագործի, քան հաշվիչի ցուցմունքն է:

 

Այսինքն` երբ բնակիչը գնում է էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարելու ու իմանում է, որ մի ինչ-որ մեծ` իքս գումար է մուծման ենթակա, հետ գալով ու հաշվիչին նայելով` չի հայտնաբերի խաբեությունը: Որովհետեւ նա վճարում է նախորդ ամսվա համար, իսկ նախորդ ամսվա վերջից մինչեւ գումարը մուծելու պահը անցած է լինում բավականին մեծ ժամանակ, եւ այդ ընթացքում մարդը շարունակում է սպառել էլեկտրաէներգիա, այսինքն` նրա հաշվիչի ցուցմունքը հասնում է էլեկտրիկի արձանագրած թվին ու անցնում է դրանից:

 

Այս թեման եւ ՀԷՑ-ում ընթացող այլ պրոցեսներ Yerkir.am-ը վաղն ավելի մանրամասն կներկայացնի: