Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Նկարիչների միությունում բացվեց «Էմանացիա» խորագրով քանդակների ցուցահանդեսը: Ներկայացված էին 5 երիտասարդ քանդակագործների` Աշոտ Գևորգյանի, Գեղամ Աբրահամյանի, Սարգիս Բաբայանի, Գևորգ Թադևոսյանի եւ Արգիշտի Հարությունյանի աշխատանքները:
Yerkir.am-ի հետ զրույցում Գևորգ Թադևոսյանը նշեց, որ իրենցից յուրաքանչյուրը ներկայացրել է երեքական գործ:
«Քանդակները բրոնզից եւ քարից են /մարմար եւ բազալտ/: Ճիշտ է, քանդակներից յուրաքանչյուրն ինքնատիպ է, բայց դրանցում արտահայտված մտահոգությունը նույնն է` աշխարհընկալումը` դու աշխարհում եւ աշխարհը քո մեջ»,- ասաց նա:
Իսկ թե ինչու «Էմանացիա», Գեւորգյանը բացատրեց, որ ճառագայթման ամբողջ պրոցեսն է կոչվում էմանացիա, մթից դեպի լույսն եկող ամբողջ ընթացքը: «Էմանացիա է կոչվում վերեւից ներքեւ կապը, Սուրբ Հոգու ազդեցությունը մարդու վրա: Քանդակը նույնպես նման մի կապ է»,- ասաց նա:
Երիտասարդ քանդակագործ Գեղամ Աբրահամյանն էլ նշեց, որ ցուցահանդեսի խորագիրը պայմանական է, կարեւորը աշխատանքներն են: «Ավելի շատ օբյեկտներ են, քան քանդակներ: Մենք փորձում ենք պահպանել քանդակագործության ճիշտ ոճը, բայց ասելիքն այսօրվա է: Կարեւորը գեղագիտական ճաշակը բարձր պահելն է, որ գործերդ այսօրվա գլամուրային խոսքից դուրս լինեն»,- ընդգծեց նա:
Իսկ քանդակագործների ուսուցիչը` քանդակագործ Գարեգին Դավթյանը, նշեց, որ քանդակները գլամուրի եւ իսլամիզմի դեմ են: