|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կյանքի 92-րդ տարում վախճանվել է ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը:
Լինելով Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր կազմում` նա գլխավորեց աստղաֆիզիկայում հրթիռային տեխնիկայի կիրառության հետազոտությունները: Նրա անվան հետ է կապված աշխարհում առաջին արբանյակային աստղադիտարանների ստեղծումը: Նրա ղեկավարությամբ են նախաթռիչքային պատրաստում անցել տասնյակ տիեզերագնացներ: Լայն հասարակությանը հայտնի են նրա փիլիսոփայական էսսեների գրքերը` նվիրված գիտւթյանը, արվեստին, ճարտարապետությանը: Պարգևատրվել է Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանի գլխավորությամբ: Գուրզադյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 24-ին` ժամը 18-20-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` փետրվարի 25-ին, ժամը 12-14-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: