կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-21 10:33
Հասարակություն

Բազազն էլ էր ներկա

Բազազն էլ էր ներկա

Հայկական ժամանակը գրում է.

 

«Երեկ «Երևան Մոլ» առևտրի և ժամանցի խոշոր կենտրոնի բացմանը մասնակցում էր նաև Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը՝ հանրահայտ Բազազը, ով թոշակի անցնելուց հետո ավելի ակտիվ է Facebook սոցիալական ցանցում։ Մելքոնյանն աջուձախ հրահանգներ էր տալիս։ Մեր հարցին, թե որպես ի՞նչ է հրահանգներ տալիս, Մելքոնյանը պատասխանեց. «Օգնում էի երիտասարդներին, խորհուրդներ էի տալիս, փորձում էի պիտանի լինել։ Եթե նախկին աշխատող ես, կյանքը վերջանում ա, դու շրջապատ ունես, ընկերներ ունես»։

 

Մելքոնյանը ավելացրեց, որ որևէ ծառայություն չի կատարում, և իրեն հրավիրել են մասնակցելու բացման արարողությանը, ապա ցույց տվեց իր հրավիրատոմսը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։