|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն օրեր առաջ տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Yerkir.am-ի հետ զրույցում կենտրոնի բուժգծով փոխտնօրեն Արթուր Ավագյանը նշեց, որ դերասանի ինքնազգացողությունը լավ է:
«Նա պալատում է գտնվում, այժմ հետազոտում ենք նրան եւ, մինչեւ հետազոտման փուլը չավարտվի, չենք վիրահատի: Վիրահատությունը, ամենայն հավանականությամբ, կլինի մյուս շաբաթվա սկզբին: Նրա վիճակը կայուն է, իրեն լավ է զգում»,- ասաց Ավագյանը:
Հիշեցնենք, որ սիրված դերասանը կոնքոսկրի հոդերի խախտում ունի: