|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սիրված դերասան Գուժ Մանուկյանն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից:
Yerkir.am-ի հետ զրույցում Մանուկյանն ասաց, որ թեեւ ինքնազգացողությունը լավ է, բայց դեռ ապաքինման փուլում է:
«Լրիվ ապաքինվելն ու ոտքի կանգնելն ամիսների խնդիր է, բավական երկար բուժում է պահանջվում, դեռ պիտի կարողանամ նորմալ քայլել»,- ասաց նա:
Մանուկյանը նշեց նաեւ, որ «Հարազատ թշնամի» սերիալի համար, որի դերակատարներից մեկն էլ ինքն է, երբեմն գալիս` պառկած դիրքով մի քանի կադր նկարում, գնում են.«Որ երեւամ էկրանում, չկորեմ»: