|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Արդեն հայտնել ենք, որ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը և տնտեսության զարգացման նախարարությունը առաջարկել են ՌԴ քաղաքացիություն շնորհել այն օտարերկրացիներին, ովքեր 3 տարի աշխատել են երկրում և ՌԴ-ի տնտեսությունում 10 մլն ռուբլի ներդրել: Առաջարկվում է նաև քաղաքացիություն շնորհել Ռուսաստանում մասնագիտական կրթություն ստացած օտարերկրյա ուսանողներին:
Պետդումայի ներկայացուցիչ Դմիտրի Վյատկինը, սակայն, համարում է, որ չի կարելի միայն ներդրումների համար ՌԴ քաղաքացիություն տրամադրել: Ըստ նրա՝ այս հարցում պետք է սահմանափակումներ լինեն:
«Հանցանք գործած անձը, որքան էլ փող ունենա, ոչ միայն ՌԴ քաղաքացի չի կարող դառնալ, այլ նաև մուտքի իրավունքի կարող ունենալ»,- ասել է Վյատկինը: