|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Այսօր Դաշնային ժողովի առջեւ ելույթում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջ է քաշել Պետդումայի ընտրությունների խառը համակարգին (կուսակցական ցուցակներով եւ միամանդատ տարածքներով ընտրություններ) վերադառնալու գաղափարը. տեղեկացնում է РБК-ն:
«Բազմաթիվ քաղաքական կուսակցություններ եւ փորձագետներ առաջարկում են վերադառնալ Պետդումայի ընտրությունների խառը համակարգին: Ես համաձայն եմ»,- հայտարարել է նախագահը` հավելելով, որ ընտրատարածքների սահմանները դեռեւս պետք է որոշել:
Միաժամանակ, ըստ նրա, ընտրական բլոկների մասնակցության հարցը պետք է առանձին քննարկվի, դա պահանջում է մանրամասն քննարկումներ ու բանավեճեր:
Պուտինի կարծիքով` նշված միջոցառումները հնարավորություն կտան քաղաքական համակարգը դարձնել ավելի բաց, արդար եւ մրցունակ, նոր առաջնորդների, վառ ու անկախ մարդկանց համար ճանապարհ կբացեն:
Հիշեցնենք, որ Պետդումայի 2007 թվականի ընտրություններն անցկացվել են միայն համամասնական ընտրակարգով, այսինքն` բոլոր 450 պատգամավորները ընտրվել են կուսակցական ցուցակներով: Մինչ այդ Պետդումայի ընտրություններն անցկացվում էին խառը համակարգով` 225 մանդատ` մեծամասնականով, 225 մանդատ` համամասնականով: