կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-01 11:15
Հասարակություն

Սպորտի նախարարությունում նոր սկանդա՞լ է հասունանում

Սպորտի նախարարությունում նոր սկանդա՞լ է հասունանում

«Հրապարակը» գրում է.

 

«Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գործկոմը գլխավոր մարզչի ղեկը վստահել է անցյալում նշանավոր բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանին, ով մինչև վերջերս բնակվում էր ԱՄՆ-ում և հայրենադարձ է եղել իրեն վստահված գործը ստանձնելու համար։ Սակայն նախարարության կուլիսներում խոսվում են, որ Վարդանյանը Թորոսյանի անունն անգամ չի ցանկանում լսել, և ենթադրություններ են արվում, որ Ամերիկայում բնակվելու տարիներին են, հավանաբար, Դ. Թորոսյանի և Յու. Վարդանյանի հարաբերությունները փչացել։ Վերջինը, մարզաշխարհի գործունեությունը համակարգելու փոխարեն, փաստորեն, տրվել է անձնական ամբիցիաներին։

 

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Դավիթաշենի նախկին թաղապետ, այժմ Աժ պատգամավոր Արթուր Գևորգյանը մեզ փորձեց վստահեցնել, թե տեղյակ չէ՝ նախարարն ըստ կանոնակարգի հաստատե՞լ է Թորոսյանի նշանակումը, թե՞ ոչ։ Ասաց, թե նախարարություն չի գնացել, նախարարի հետ չի խոսել, բայց հավուր պատշաճի փաստաթղթերն արդեն մի քանի շաբաթ է՝ ուղարկել է նախարարի հաստատմանը։ «Ես չգիտեմ՝ հաստատված է, թե ոչ, բայց այդ մարզիչն իր բնականոն աշխատանքն է անում և Ծաղկաձորում հավաքի է, մեծ հավաք է, և ինչպես ինքը, այնպես էլ մյուս մարզիչները ջանասիրաբար աշխատում են,– ասաց Գևորգյանը՝ շարունակելով։ - Պատասխանատուն ես եմ, ես եմ ֆեդերացիայի նախագահը և ես եմ որոշում, թե ով պետք է աշխատի, և կասկածել լեգենդար մարզիկ Թորոսյան Դավիթի պրոֆեսիոնալ ունակությունների մեջ, դա հիմարություն է»։

 

Նախարարի և Գևորգյանի հարաբերությունների մասին հարցին ֆեդերացիայի նախագահն այսպես պատասխանեց. «Դեռ կոնֆլիկտ չկա, որովհետև դրանք դեռ խոսակցություններ են՝ ստորագրել է, թե չի ստորագրել, այ, եթե այդպիսի խնդիր լինի, այն ժամանակ կխոսենք, որովհետև ես եմ պատասխանատուն բռնցքամարտի համար և չեմ կարծում, որ Յուրի Վարդանյանն իմ նշանակած ավագ մարզչին չհաստատի։ Եթե նույնիսկ նա պատրաստվում է չստորագրել կամ դեմ է ստորագրելու պետք է հիմնավորի, բացատրություն տա ինձ, հանրությանը, բռնցքամարտի աշխարհին»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։