Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Իզմիթ քաղաքում «Գազի Անադոլու» ավագ դպրոցը գերազանց ավարտած Ըշըթան Օնդերը ավարտական միջոցառման ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում:
Ըստ T24-ի՝ այն բանի համար, որ Օնդերը իր ելույթում հիշատակել է Գեզի այգու դեպքերի ժամանակ զոհվածներին՝ 14-ամյա Բերքին Էլվանին և Ալի Իսմայիլ Քորքմազին, վտանգվել է լավագույն աշակերտ դառնալու հնարավորությունը: «Հիշեք, որ Բերքինն ու Ալի Իսմայիլը միշտ այս շարքերում նստած են լինելու»,- ասել է նա:
Աշակերտի ելույթի ժամանակ դպրոցի տնօրենը զայրացել է, և դա նկատել են ավարտական միջոցառումը լուսաբանող մի շարք լրագրողներ:
«Դպրոցը դեռ չի ավարտվել և ավարտական միջոցառումից դուրս թեմաներ շոշափելու պատճառով նրա` առաջինը լինելը կարող է վտանգվել: Դպրոցի ղեկավարությունը նրա նկատմամբ հետաքննություն է սկսել»,- ասել է դպրոցի տնօրեն Ահմեդ Քեմալ Սարալը: