Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության Երեւանի վարչության Արաբկիրի բաժնից «Ժողովուրդ»-ը վերջերս մի գրություն է ստացել, որն իրավական անգրագիտության տեսանկյունից հավասարը չունի: Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Հ.Ա. Խոստեղյանի ստորագրած գրությամբ «Ժողովուրդ»-ից պահանջում են իրենց տրամադրել օրաթերթում հրապարակված «Կեղծ շենգենից մինչեւ ՀԴՄ կտրոն, ինչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը» հոդվածի տեղեկատվության աղբյուրը:
Մի կողմ թողնենք, որ գրության հեղինակը չի տարբերում հոդվածի վերնագիրը եւ խորագիրը: Բանն այն է, որ հոդվածի վերնագիրը եղել է «Ինչ է թաքցնում ֆինանսների նախարարությունը», իսկ «Կեղծ շենգենից մինչեւ ՀԴՄ կտրոն»-ը նյութի խորագիրն է: Բայց սրանք դեռ ծաղիկներն են: Ոստիկանությունը տեղեկատվության աղբյուրը պահանջում է «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի հիմքով»: Նախ՝ Հայաստանի օրենսդրությունում նման գործող օրենք գոյություն չունի: «Զանգվածային լրատվության մասին» օրենքն էլ ընդամենը 14 հոդվածից է բաղկացած: Ավելին՝ այդ օրենքում չկա որեւէ դրույթ, որը իրավապահներին իրավունք է տալիս լրատվամիջոցից տեղեկատվության աղբյուր պահանջել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում