Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ասուլիս էր հրավիրել` ամփոփելու համար իր պաշտոնավարման 100 օրը: Հանդիպմանը նախագահը հրավիրել էր նաև ՓՊ նախագահի նախկին թեկնածուներ Կրոմվել Գրիգորյանին և Տիգրան Աթանեսյանին, վերջինս, սակայն, գրավոր տեղեկացրել էր, որ չի կարող մասնակցել:
«Պալատում ստեղծվել է մի թիմ, որն ի զորու է հաղթահարել իր առջև դրված խնդիրները»,- ասաց Զոհրաբյանը և թվեց այն բոլոր ծրագրերը, որոնք իրագործվել են իր պաշտոնավարման ընթացքում:
«Այսօր ցանկացած կառույցի կարևոր մասը որակյալ կադրերն են, ոչ արհեստավարժ կադրերը չարիք են պետության համար»,- նշեց նա:
ՓՊ նախագահը կարևորեց նաև փաստաբանների և պալատի անմիջական կապը, ըստ նրա` պետք է հասնեն նրան, որ փաստաբանները միայն անդամավճարները վճարելու համար չգան պալատ:
Անդրադառնալով մարզային փաստաբաններին` Զոհրաբյանը նշեց, որ մարզերում նրանց վիճակն իսկապես վատ է` չունեն գրասենյակներ, երբեմն գործեր են կատարում` բնամթերքով վարձատրվելով և այլն: Նա նշեց, որ քայլեր են մշակվել նրանց մարզերում գրասենյակներ տրամադրվելու ուղղությամբ, բացի այդ` այսուհետ կլինեն նաև մարզային համակարգողներ:
Խոսելով ԼՂՀ-ի փաստաբանների մասին` Զոհրաբյանը նշեց, որ նրանք պետք է վերապատրաստվեն և սովորեն մեր փաստաբանական դպրոցում, ինչի համար մտադիր են ներառել նաև հեռակա ուսուցման մոդել: