կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 00:06
Առանց Կատեգորիա

Արյունն ափսոս է

Արյունն ափսոս է

Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

''Մտորումներ օրվա թեմայով

 

Ադրբեջանական դիվերսանտների գրոհը կասեցրած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Տեսնես ի՞նչ են զգում նրանք, ովքեր չեն ծառայել, վառոդի հոտը չեն զգացել, զինվորական համազգեստն էլ հագել են միմիայն նկարվելու համար, բայց պարգևատրվել են անհասկանալի ծառայությունների համար:

 

Տեսնես այդ մարդիկ, կամ մարդուկները, գոնե հիմա, գեթ մեկ վարկյան, նայելով Արմեն Հովհաննիսյանի նկարին, կամաչե՞ն, կզգա՞ն, որ իրենք արժանի չէին այդ պարգևներին, թե՞ կշարունակեն իրենց «պորշ» ներկայությամբ թունավորել մեր կյանքը:

 

Դիրքերում տղերքը մեզ համար կյանքի գնով խաղաղությունն են ապահովում, իսկ մենք, այստեղ մեղմ ասած, կղկղանքի մեջ ենք: Չգիտեմ, կա՞ արդյոք վիճակագրություն, թե քանի պաշտոնյայի որդի է այսօր ծառայում դիրքերում: Պաշտպանության Նախարար Սեյրան Օհանյանի որդուց բացի, էլ ո՞ր նախարարի կամ պատգամավորի որդիներն են ծառայել սահմանային դիրքերում: Էլ չեմ խոսում այն պատգամավորների ու նախարարների մասին, որ չեն էլ ծառայել և թեթև կրակոցի դեպքում, ժողովրդական խոսքով ասած «մկան ծակը փողով կառնեն»:

 

Արմեն Հովհաննիսյանն իր կյաքի գնով պաշտպանեց երկրի սահմանները և ՀԵՐՈՍացավ ժողովրդի կամքով: ՓԱՌՔ նրա ծնողներին, նրանց ծնող ժողովրդին, բայց այդ նույն ժողովուրդը հանդուրժում է նաև անարժան մեդալակիրներին, որոնց անունները ուզենք, թե չուզենք, որպես պարգևատրվածների, գրվելու են մեր ՀԵՐՈՍ տղաների անունների կողքին:

 

Ուզում եմ ասել, արդար չէ:

 

Այս երկիրը չի կարող երկար գոյատևել այսքան անարդարության մեջ: Միևնույն է, նրանք չեն հրաժարվելու այդ մեդալներից ու կոչումներից: Գոնե սրանից հետո դադարեցնել է պետք «սիրով զբաղվելը»: Պարգևատրեք արժանավորին, մի գցեք մեդալի վարկը կամ, մի խառնեք ՀԵՐՈՍներին դրանց հետ: Արյունն ափսոս է:''