«Հայկական ժամանակը» գրում է. «Փետրվարի 3-ին մեկնարկելիք Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգում վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցը ոչ իշխանական չորս ուժերը նիստի օրակարգ չեն մտցնելու։ Սույն որոշումն, ըստ էության, կայացված է։ Այդ մասին երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել են ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները։
Վարչապետին «իմպիչմենտ» հայտնելու գործընթացը հետաձգվում է, և չի բացառվում՝ անորոշ ժամանակով»: