Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաբկեն Պիպոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրում է.
«Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Բազմաթիվ քաղաքացիներ արդեն հասցրել են այս կամ այն ձև իրենց բացասական վերաբերմունքն արտահայտել վերջինիս առնչությամբ: Չեմ կարծում, որ անգամ Տարոն Մարգարյանի շրջապատում կգտնվեն մարդիկ, ում կուրախացնի այս լուրը, առավել ևս, որ այն չի տեղավորվում ոչ մի տրամաբանության շրջանակներում:
Օրինակ, երբ Հանրապետության նախագահը (ով ի դեպ երկար տարիներ եղել է շախմատի սիրահար, և այդ մասին տեղյակ է եղել նաև հանրությունը) դառնում է շախմատի ֆեդերացիայի նախագահ, շատերին դուր չի գալիս, սակայն մյուս կողմից ամբողջ աշխարհին ի ցույց է դրվում, որ շախմատի զարգացումը երկրում դրված է պետական մակարդակի վրա, և որ վերջինիս զարգացմամբ հետաքրքրված է անգամ Նախագահը: Սակայն, երբ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ է դառնու քաղաքապետը, ում հանրությունը մեղմ ասած որպես ինտելեկտուալի չի ընկալում, դեռ ավելին, շատերը կասկածում են, որ նա տիրապետում է շախմատի քայլերին և կարող է շախմատ խաղալ գոնե 11-12 տարեկան սկսնակ շախմատիստների հետ, այստեղ արդեն արժեզրկվում է անգամ շախմատի զարգացմանն ուղղված պետական մոտեցումը և ֆեդերացիայի նախագահի կոչումը դառնում է ընդամենը զուտ հետաքրքրություն կամ ամբիցիաների բավարարման հարց:
Հ.Գ. Քաղաքապետ Տարոն Մարգարյանի PR-շիկները կարծես միտումնավոր բացասական վարկանիշ են ապահովում նրա համար, քանզի լավ PR-շիկները նման պարագայում պետք է երկար համոզեին քաղաքապետին, որ այս պաշտոնն իրեն հարկավոր չէ և միայն բացասաբար է ազդելու արդեն իսկ կտրուկ անկում ապրած վարկանիշի վրա: Պատկերացնո՞մ եք՝ որքն կբարձրանար Տարոն Մարգարյանի վարկանիշը, եթե քաղաքապետարանն այսօր հայտարարություն տարածեր, որ Տարոն Մարգարյանը հրաժարվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից»: