Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ. հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:
Ըստ քաղաքացի Վ. Մ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության կրթահամալիրում սովորող Ա. Ն.-ն ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի ծառայության գծով տեղակալի կողմից հաստատված գրաֆիկի համաձայն ընդգրկված լինելով օրվա հերթապահության վերակարգում, շուրջ 3 ժամ ուշացումով ներկայացել է ծառայության, հերթապահ մասում անհարկի վիճաբանել է մինչ այդ հեռախոսազրույցի ընթացքում ծառայությունից ուշանալու համար դիտողություն արած օրվա ավագ տեսուչ-հերթապահի հետ, որի ընթացքում դիտավորյալ բռունցքներով մի քանի հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, այնուհետև նրա ուղղությամբ նետել հերթապահ մասում գտնվող մետաղյա աթոռը, որը դիպել է նրան և պատճառել մարմնական վնասվածք: Կատարվում է նախաքննություն: