|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Երեւանում, սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 23։30-ի սահմաններում Mercedes G մակնիշի 77 II 771 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայում՝ ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված բետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, ու մինչ վթարի վայրից փորձում էին քարշակի միջոցով ավտոմեքենան հեռացնեին, օպերատիվորեն ժամանեցին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։