Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Ըստ Hurriyet-ի` Թուրքիայի վարչապետ Էրդողանը նախկինում ինտերնետը համարում էր իր գլխի «ամենամեծ փորձանքը», սակայն հիմա նույն ինտերնետն է գովաբանում՝ ասելով. «Ս՞ոցցանցում լավ բաներ էլ են լինում»:
Թե ի՞նչ նկատի ուներ Էրդողանը, «լավ բաներ» ասելով, ավելի պարզ է դարձել բյուջեի հանձնաժողովի նիստում: Նոր ընդունվելիք օրենքի համաձայն` Թուրքիայում ինտերնետում տեղադրված ցանկացած նյութ, տեղեկություն, տվյալ վերահսկվելու է կառավարության կողմից:
Այդ օրենքը բաղկացած է լինելու հետևյալ կետերից`
1. «Բանալի» բառի միջոցով սահմանափակվելու է YouTube-ում «անհարմար» տեսանյութերի դիտումը, սակայն դեռևս պարզ չէ, թե ով կորոշի այդ «բանալի» բառը:
2. Յուրաքանչյուր օգտատերի քայլերը հսկվելու են, թե ո՞ր կայքերն է նա հաճախ այցելում, ի՞նչ բառեր է փնտրում, և այդ փաստաթղթերը մոտ մեկ-երկու տարի պահվելու են:
3. Այս գործընթացի ապահովման համար կստեղծվի պետական կառավարման «միասնություն»:
Հետաքրքիր է` Էրդողանը հասկանում է` ի՞նչ է սիրում, ի՞նչ չի սիրում: Կամ, ընդհանրապես, ի՞նչ է ուզում... Կարծում ենք` թուրք ժողովուրդը անգամ դեռ չի հասկացել: