Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ոչ իշխանական չորս՝ ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են հարցում ուղարկել կառավարություն՝ հայ-ռուսական գազային պայմանագրերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ կառավարությանը հարցեր են ուղղելու բանակցությունների վարման, համաձայնագրերի կնքման ընթացքի վերաբերյալ` պարզելու համար` արդյո՞ք պահպանվել են միջազգային համաձայնագրի դրույթները, ի՞նչն է պատճառը, որ տարբեր տեղեկատվություններ են եղել: «Էներգետիկայի նախարարի ու կառավարության պաշտոնական հայտարարությունները իրար չեն համապատասխանել` պարտքի կուտակման մասին: Այս ամենը հանդիսանում է մեծ գործընթացի բաղկացուցիչ մաս: Եվ ամենևին շտապել պետք չէ` Սահմանադրական դատարան դիմելու համար, որովհետև մենք ամբողջությամբ պետք է ամրապնդենք մեր դիրքերը, որպեսզի միայն ձևական կողմի խախտման պատճառաբանությամբ չմտնենք Սահմանադրական դատարան: Հատկապես այն մեկ պայմանագրի մասին է խոսքը գնում, որովհետև դրանով ենք Հայաստանի շահերը սարսափելի ոտնահարված գնահատում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այս տարի չեն հասցնի դիմել Սահմանադրական դատարան: