Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անգամ ինսուլին դեղի ներկրումն է մեր երկրում լի ապօրինի գործողություններով: ՀՀ առողջապահության նախարարությունն (ԱՆ) այս ամսվա սկզբներին «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 1200 կիլոգրամ քաշով ինսուլին պարունակող դեղեր է ներկրել, որի համար սահմանված ժամկետում վճարում չի կատարել:
«Եթե հաշվի առնենք, որ ինսուլինի 100 գրամը 7-8 հազար դրամ արժե, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը, որը նախարար Դերենիկ Դումանյանի աշխատակիցները փորձել են «պլստացնել» «Զվարթնոց» օդանավակայանով: Դե ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ` իբրեւ «ամենաարդար պաշտոնյա», մաքսանենգության փորձի համար հրահանգել է ԱՆ աշխատակցին տուգանել ընդամենը 50 հազար դրամով»,- գրում է թերթը: