կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 11:34
Հասարակություն

Սերժ Սարգսյանի հայրը պատմել էր, թե ինչպես էին որդիները մոշ հավաքում եւ վաճառում

Սերժ Սարգսյանի հայրը պատմել էր, թե ինչպես էին որդիները մոշ հավաքում եւ վաճառում

«Զարմանալի չէ, որ  նախագահի հոր մահը «Ֆեյսբուքի» ջրաղացն ահռելի թափով աշխատեցնում է: «Կռիվ ունեք Ազատի տղու հետ, նրա հետ արեք…» վերտառությամբ իմ հոդվածը կարելի է ասել իր արձագանքով սոցիոլոգիական ամենամեծ հարցումն էր: Ժողովրդի ձայնը հեշտ չէ լռեցնել. նա դառնացա՜ծ է, խոցվա՜ծ, զայրացա՜ծ, չարացա՜ծ: Դառնացա՜ծ է նախագահի դեմ: Դառնացա՜ծ է նրա եղբայրների դեմ: Ու գրում են, անվերջ գրում, չեն հանգստանում:  Այնպե՜ս հասկանում եմ բոլորին՝ հատիկ-հատիկ, ու եթե հնար լիներ, բոլորին մեկ- մեկ կգրկեի, անգամ ինձ չհասկացող հայհոյողին՝ մարդի՜կ, մենք նույն նավում ենք գտնվում, նույն ցա՜վն ենք զգում»,- գրված է Hraparak.am-ում:


«Ես ուզում եմ, որ այս պատմությունը կարդան նաև Ազատի տղաները, որոնցից այնքա՜ն դառնացած է ժողովուրդը: Տարիներ առաջվա պատմություն է: Ազատն է պատմել, երբ հիանում էի արցախյան բնությամբ.


 «Էնքան քյասիբ ինք ապրում: Իրեք տղերքս դպրոցում էին կարթում՝ վեչ կոշիկ  ունեին, վեչ շոր: Էս քոլերը տեսնու՞մ ես, գյուդու՞մ ես հինչքան են իրեք տղերքս ստեղ վեդրեքը յերկլած մոշի եկալ: Քաղում էին, լցնում վեդրեքի մեջ, հետո ճընըպին կանգնում, վեր մաշին էր կյամ, կըղնըցնում էին ու ծախում: Մի օր էլ Սերժս էրկու վեդրա միանգամից ծախեց մի մաշինի յիրա, հետո փողը առած, ուրախացած թռավ՝ պապա՜, էրկու վեդրա առա՜ն: Իրանց համար շկոլի շորեր էինք առնում: Ի՜ ափսուս չէր էտ վախտը: Փիս պյան ա քյասիբությունը,- ասում էր նախագահի հայրը»: Պատմելուց էլի ապրում էր նույն ուրախությունը, ինչ այն ժամանակ, երբ տղան երկու վեդրո մոշ էր ծախել ու ընտանիքին օգնել:


Հիմա այդ նեղ օրում ժողովուրդն է, տղաների տեղը լայնացել, ծով է դարձել: Մտքներով չի անցնո՞ւմ, որ ճանապարհի լուսանցքում մոլոր, վիզը ծուռ հայտնվել է իրենց հարստացրած ժողովուրդը»:


Շարունակությունը` այստեղ: