Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական պատկերացում ունի կանանց մասին, նա գիտի, որ կանայք կարող են նույնքան լավ աշխատել, որքան տղամարդիկ: Այդ մասին Բեռլինում կայացած «կանանց քսանյակի» ժամանակ հայտարարել է Թրամփի դուստր և նրա խորհրդական Իվանկա Թրամփը. հայտնում է РИА Новости-ն:
«Ես գիտեմ, որ երբ իմ հայրը աշխատել է մասնավոր սեկտորում, դրական պատկերացում է ունեցել կանանց մասին, նա գիտի, որ կանայք կարող են նույնքան լավ աշխատել, որքան տղամարդիկ... Որպես «դուստր համար մեկ»` ես կարող եմ խոսել շատ մտերմիկ, նա ինձ այդպես է մեծացրել, որպեսզի ես սահմանափակ չլինեմ, ես հասնեմ այն ամենին, ինչին ցանկանում եմ: Ես կարող էի գնալ այն ճանապարհով, որով ցանկանում էի»,- ասել է Իվանկան:
Կլոր սեղանին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: