կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-21 13:30
Տնտեսական

Ունենք մի իրավիճակ, երբ թանկացումներն անխուսափելի են. տնտեսագետ

Ունենք մի իրավիճակ, երբ թանկացումներն անխուսափելի են. տնտեսագետ

Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Այս մասին Tert.amհետ զրույցում հայտարարեց տնտեսագետ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հանրային ծառայությունները կարգվորող հանձնաժողովի նիստի որոշմանը, որում նշվում է, որ գազի սակագինը կբարձրանա հուլիսի 19-ից, սակայն ոչ շարքային բնակիչների համար:

Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գազի սակագինը սահմանին 10 տոկոսով բարձրացել է 150 ԱՄՆ դոլարից դառնալով 165 ԱՄՆ դոլար ամեն 1000խ/մ համար, միջին հաշվով ՀՀ ներմուծող բնական գազի քանակը տարեկան 2,0 միլիարդ խ/մ է։

«Հեղափոխական իշխանությունները հրապարակներից խոստացել էին, որ գազի սակագինը իջացնելու են, բայց հազիվ կարողացան 1,5 տարի սպառողների համար պահպանել նույն սակագները։ Արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակեց մի հսկա պարտք՝ տարեկան շուրջ 30 միլիոն ԱՄՆ դոլար և չկատարեց մի շարք պարտականություններ։ Մասնավորապես գազասպառման համակարգերում պետք է մի շարք ներդրումներ կատարվեին, բարելավվեր համակարգը, բարձրացվեր անվտանգային համակարգերի որակը»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ տնտեսագետի՝ ունենք մի վիճակ, որ թանկացումներն անխուսափելի են։ «Հունիսի 19-ին ՀԾԿՀ-ի նիստում որոշվեց մեկ ամիս հետո, այսինքն հուլիսի 19-ից բնական գազի սակագներում փոփոխություններ անել։ Ըստ որի՝ տարեկան մինչև 600 խ/մ գազ սպառող անապահով ընտանիքների համար սակագինը մնաց նույնը՝ 100,0 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ 600 խ/մ գերազանցող բնական գազի համար՝ 139,0 հազար դրամ  (ներառյալ ԱԱՀ) ամեն 1000խ/մ համար։ Այս իմաստով թվում է թե սակագնի փոփոխություններ չեն եղել, բայց այս նույն մարդիկ, հանդիսանալով սպառողներ, ձեռք են բերելու ապրանքներ, որոնց ինքնարժեքում գազի սակագինը բարձրանալու է»,- նշեց նա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: