կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-04 14:17
Հասարակություն

ՄԻՊ-ը միանում է խորհրդարանական չորս ուժերին

ՄԻՊ-ը միանում է խորհրդարանական չորս ուժերին

Yerkir.am-ի թղթակիցը ՄԻՊ գրասենյակի մոտից տեղեկացնում է, որ այս պահին կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարողները ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչներից պահանջում են, որ վերջիններս կոնկրետ եւ հստակ պատասխանեն` միանո՞ւմ են, արդյոք, շարժմանը, դիմելո՞ւ են, արդյոք, խորհրդարանական չորս խմբակցությունների հետ ՍԴ:

 

ՄԻՊ ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը բողոքի ակցիայի մասնակիցներին հստակ պատասխանել է, որ իրենք արդեն ուսումնասիրել են հարցը, օրենքի մի շարք դրույթներում հայտնաբերել են առերեւույթ հակասահմանադրականություն եւ նույնպես պատրաստվում են դիմել ՍԴ, պարզապես կան որոշակի ընթացակարգեր, որոնք պետք է պահպանվեն, որ դիմումը ՍԴ-ում չմերժվի:

 

Ցուցարարներն այս պահին շարժվում են դեպի կառավարության շենք: