| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ընտրությունների օրը մեզ մոտ արձանագրվել են որոշակի ահազանգեր` կապված, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման հետ, ցուցակների ճշտման հետ և այլն. Լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Արման Թաթոյանն` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը ՄԻՊ կողմից արձանագրած մարդու իրավունքների խխատումներին:
«Քվեարկության օրվա ողջ ընթացքում եղել է շատ բարձր որակի համագործակցություն ու համատեղ աշխատանք Ոստիկանության, ԿԸՀ, Դատախազության հետ, ինչպես նաև աշխատել ենք ՀԿ-ների, լրագրողների հետ»,- ասաց նա:
Թաթոյանը նշեց, որ նախնական դիտարկումը ընտրության հետ այն է, որ քվեարկությունն անցավ խաղաղ մթնոլորտում` առանց որևէ լարվածության, և այդ առումով կարևոր էր, որ դիտորդների, լրագրողների աշխատանքի խոչընդոտների դեպքեր, լարվածություն չունեցանք, նախկինում այդպիսի խնդիրներ անընդհատ լինում էր: «Դրանից բացի կարևոր էր դպրոցների, մանկապարտեզնի ապաքաղաքականացման հետ կապված արդյունքի գրանցումը»,- ասաց Թաթոյանը:
Ըստ Թաթոյանի` քվեարկության օրը միայն ստացել են 89 ահազանգ, ուսումնասիրել են մոտ 900 հրապարակում. «Դրանցից առանձնացրել ենք և ուղարկել ենք որոշ հրապարակումներ արդեն իրավապահ մարմինեներին, սպասում ենք իրենց պարզաբանումներին, որ խնդիրները նշենք»,- հայտնեց նա:
Թաթոյանը միևնույն ժամանակ նշեց, որ այս ընտրություրններն աչքի են ընկել նրանով, որ ատելության խոսքի, վիրավորանքի աճ կար համացանցում և սոցիալական մեդիայում: «Դա իհարկե մտահոգիչ էր: Ես գտնում եմ, որ հիմա բոլորիս առաջնահերթ խնդիրը պետք է լինի որքան հնարավոր է դա վերացնելը: Չի կարելի դա թույլ տալ, իսկ անհանդուրժողականությունը սոցիալական մեդիայում արդեն որքան ժամանակ է շարունակվում է և այս ընտրությւոնները պետք է այն բաժանարար գիծը լինեն, որ վերջ, փակենք այդ էջն ընդհանրապես: Ես շատ կարևորում եմ այն, որ հանրային շատ գործիչներ թե գործադիրում, թե օրենսդիր, թե այլ տարբեր գործիչներ նշում են դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը: Ես նույնպես այդ հարցում համակարծիք եմ նրանց հետ»,- եզրափակեց նա: