Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Ժողովուրդը» գրում է. «Այսօր ՀՀ ԱԺ-ում տեղի կունենա ռուսական գրքի գրադարանի եւ հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի բացումը: Ընդ որում, միջոցառումը նախատեսված է անցկացնել վաղ առավոտյան՝ ժամը 9-ին: Սա ուշագրավ է այնքանով, որ ԱԺ-ում վաղուց ի վեր գործում է առանձին գրադարան, որտեղ քիչ չեն նաեւ ռուսերենով գրքերը: Բայց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է կապիտալ վերանորոգումից հետո մի հսկայական սենյակ առանձնացնել ռուսական գրքի գրադարանի համար: Մինչդեռ եթե Հ. Աբրահամյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար, երիտհանրապետական Գուրգեն Դումանյանը ՀՀ-ի անկախության հանդեպ փոքր-ինչ հարգանք ունենային, ոչ թե նման կերպ կվարվեին, այլ գրադարանում ռուսական գրքի անկյուն կառանձնացնեին: Բայց նրանք այս հարցում էլ են որոշել ամենավերջին ձեւով քծնել ՌԴ իշխանություններին. դե իհարկե, եթե Սերժ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարարի հետ է մասնակցում հուշարձանի բացմանը, ԱԺ-ում էլ ռուսական գրքի առանձին գրադարան են բացում»: