Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ պատմական Լեռնահայաստանը` Սյունիքը, որոշել է իր առանձին զինվորական շքերթն անցկացնել:
Սեպտեմբերի 21-ին մարզկենտրոնի Գարեգին Նժդեհի հրապարակում զորահանդեսի դուրս կգան մարզում տեղակայված բանակային ստորաբաժանումների մարտիկները: Ասում են` սրանով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը փորձում է նախագահին ապացուցել իր հավատարմությունը անկախությանն ու նժդեհյան գաղափարներին:
Վերջին շրջանում Սյունյաց առաջնորդի վարկանիշը նախագահի մոտ ընկել է, եւ խոսակցություններ կան, որ սրանով նա փորձում է կրկին շեֆի «աչքը մտնել»:
Պատմում են, որ Խաչատրյանը սկսել է Նժդեհի հոդվածներից անգամ առանձին հատվածներ անգիր անել եւ ՀՀԿ բարձրաստիճան ներկայացուցիչների մոտ արտասանել դրանք:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզում այս անգամ իշխանություններն ուզում են լիովին հենվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վրա, որը Լիսկայի հետ տեւական ժամանակ է, որ չի հարաբերվում: