|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը Երևանում տարատեսակ բողոքի ակցիաներ են ընթանալու՝ կապված ՀՀ նախագահի ՄՄ-ին անդամակցելու որոշման դեմ: Պարզվում է, բողոքի մեծ ակցիա է նախատսվում նաև Աբովյան քաղաքում, սակայն այն պայմանավորված չէ ո'չ ՌԴ նախագահի այցով, ո'չ էլ ՄՄ-ին միանալու որոշման հետ:
yerkir.am-ի տեղեկություններով` Աբովյանի, Բյուրեղավանի և տարածաշրջանի հարակից գյուղերի փոքր և միջին բիզնեսով զբաղվողները, հիմնականում` առևտրականներ, ցույց են կազմակերպելու Կինոյի շենքի մոտ, այնուհետև երթով շարժվելու են դեպի քաղաքապետարան՝ պահանջելով Աբովյանի հարկային տեսչության պետ Վարդան Սահակյանի հրաժարականը:
Նշենք, որ այսօր առավոտյան շուրջ 200 քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով հարկայինի պետի վարած քաղաքականությունից:
Մեզ հետ զրույցում մի քանի խանութների տերեր հայտնեցին, որ հարկայինի պետը պարզապես լցրել է իրենց համբերության բաժակը՝ անտեղի տուգանքներ նշանակելով: <<Չեն թողնում մարդիկ հանգիստ շնչեն, անընդհատ ինչ-որ նոր պատճառ են գտնում մեզ տուգանելու կամ խանութնորը փակելու համար, հոգնել են, թողեք էս ժողովուրդը հանգիստ ապրի>>,- ասաց մեր զրուցակիցը և հայտնեց, որ հասնելու են նրան, որ Հարկայինի պետն ի վերջո հրաժարական տա: