Փոխարժեքներ
11 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.49 |
EUR | ⚊ | € 447.51 |
RUB | ⚊ | ₽ 4.5057 |
GBP | ⚊ | £ 517.74 |
GEL | ⚊ | ₾ 142.09 |
ՀԳՄ-ում համագումարից եւ նախագահ ընտրելուց հետո կրքերը հանդարտվել են, դեռեւս բողոքներ չկան. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա կարծիքով` այն, ինչ տեղի ունեցավ ՀԳՄ համագումարին, արտասովոր չէր:
«Բնականաբար, պետք է լինեին նման ելույթներ, բա համագումար է: Կարծիքներ, առաջարկություններ պիտի լինեն, բայց օրենքի, կարգ ու կանոնի, բանականության, խոհեմության, ստեղծագործական շրջանակներում, այլ ոչ թե` խուլիգանության: Մեզանում միշտ էլ եղել են բուռն վեճեր, բնական է, ստեղծագործական միություն է, հո փոքր մանիֆակտուրա՞ չի»,- ասաց Միլիտոնյանը:
ՀԳՄ նախագահը նշեց նաեւ, որ ինքն արդեն գործի է անցել եւ սկսել իր ծրագրային դրույթները կատարել. «Սակայն դրանք մեկ օրում չես իրագործի»: