|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Բենիկ Պետրոսյանի արվեստին ծանոթն ու անծանոթը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 6-ը հարկ է, որ այցելի Նկարիչների միություն. քանդակագործի աշխատանքները վերջին անգամ են ցուցադրվելու:
«Բենիկ Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին նվիրված ցուցահանդեսում կներկայացվի նրա ստեղծագործական ուղու համապատկերը: Նշելով նրա հոբելյանը՝ վերջին անգամ ցուցադրության կներկայացնենք քանդակագործի որևէ աշխատանքր, քանի դեռ առկախված և խոստումների դաշտում կմնա նրա ստեղծագործական ժառանգության պահպանման, այսինքն՝ Բենիկ Պետրոսյանի թանգարանի հիմնման հարցը, որ 10 տարուց ավելի օրակարգում է»,- քանդակագործի ընտանիքի անունից վստահեցնում են արվեստագետի կինը՝ Ալիս Ադամյանն ու դուստրը Արևիկ Պետրոսյանը:
Բենիկ Պետրոսյանի ստեղծագործական ժառանգության պահպանումն այսօր հոգում է նրա ընտանիքը: