Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Դպրոցներում դրամահավաքության հարցն ավելի շատ դուք` լրագրողներդ եք խնդիր սարքում, քան դրանք կան իրականում. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա` նախարարության կողմից իրականացված սոցիալական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ մարդիկ ԿԳ ոլորտում թիվ մեկ խնդիր են համարում կրթության ոլորտի բարեփոխումները /օրինակ` 12-ամյա կրթության անցումը/, իսկ դրամահավաքությունը երրորդ տեղում է:
«Ես չեմ եղել որեւէ երկրում, որտեղ դպրոցներում առկա չէ դրամահավաքության երեւույթը, ուղղակի մյուս տեղերում միգուցե ավելի քաղաքակիրթ, բաց ու թափանցիկ կերպով է դա արվում: Դրամահավաքությունը կարելի է համարել ապօրինի, եթե դա հրահանգված է կամ տնօրենին հաճոյանալու միջոց, իսկ կամայական բնույթ կրող դրամահավաքներն ապօրինի չեն»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` վերջին երկու տարիների ընթացքում դպրոցներում զգալիորեն պակասել են դրամահավաքության դեպքերը: Աշոտյանը հավաստիացնում է` դպրոցներում դրամահավաքությունը կանխելու նպատակով երբեմն ծայրահեղությունների են դիմում. «Օրինակ` այժմ արգելվում է նաեւ թատրոն գնալու համար գումար հավաքել, ինչի պատճառով էլ մանկական ներկայացումները կիսադատարկ դահլիճներում են անցկացվում»: