Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հայտնել ենք, որ մեկնարկել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ ձևավորված ԱԺ աշխատանքային խմբի առաջին նիստը: Նիստը վարում է ՀՀԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը: ՀՀԿ առաջարկություններից է տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը միմիայն նույնականացման քարտերի միջոցով իրականացնելը:
«Քանի որ այդ սարքերը հնարավորություն ունեն չիպ ընթերցելու: Եկեք օգտագործենք այս առիթը, մասսայաբար ID քարտեր տրամադրենք, դա բարձրացնելու է որակը»,- ասաց Հարությունյանը` հավելելով, թե այն մտահոգությունը, որ հնարավոր չէ կարճ ժամկետով ID քարտեր տրամադրել, իզուր է, և որ պրոցեսը կարելի է կազմակերպել:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե որքա՞ն գումար և ժամանակ է պետք ամբողջ բնակչությանը ID քարտ տալու համար:
Հարությունյանը պատասխանեց, որ քանի դեռ աշխատում էր կառավարությունում, հայտարարվել էր նոր մրցույթ, հիմա տեղյակ չէ` ուր է հասել այդ գործընթացը: Բացի այդ` նա նշեց, որ ԵՄ-ն պատրաստակամություն էր հայտնել գումարային աջակցություն ցուցաբերել: «Բացի այդ` ցանկացած արտահերթ ընտրությունների հետ կապված կունենանք դոնորներ, որոնք անպայման կաջակցեն ID քարտեր տրամադրելուն»,- ասաց Հարությունյանը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ նշեց, որ հիմա ամսական 20 հազար ID քարտ է հնարավոր տրամադրել:
Հարությունյան ասաց, որ խոսքը եղածի մասին չէ: «Դեմ կլինեմ` մեր ունեցածով գնանք առաջ, նոր որակ ապահովելն է կարևոր»,- նշեց նա:
Ըստ նրա` պետք է պահն օգտագործել, և ID քարտեր տրամադրել բոլորին: «Եթե կառավարությունը կասի` օգտագործեք պահը, օգտագործենք, եթե` ոչ, չօգտագործենք» նշեց Հարությունյանը:
Բագրատյանն էլ առարկեց` նշելով, թե մեղադրելու մտադրություն չունի, բայց հարցրեց` ինչո՞ւ նախորդ ընտրությունների ժամանակ դա չարվեց:
«Ավելի ուշ ենք հանգել այս մտքին: Մի ընկերություն կար, որից դժգոհ ենք, մենք ուզում ենք նոր նմուշի ID քարտ, և հիմա սա պատմական շանս է»,- արձագանքեց Դավիթ Հարությունյանը և հավելեց. «Սա գաղափար է, որ նվեր է տրվում կառավարությանը»: