|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Նոյեմբերի 8-ին Արարատում կրքերը կթեժանան «մի ուրիշ ձեւ»' ինտրիգները կհասնեն գագաթնակետին: Նույն օրը, նույն տեղում, նույն ժամին կհրավիրվեն եւ ԲՀԿ-ի, եւ ՀՀԿ-ի միտինգները: Ընդ որում, ԲՀԿ-ական միտինգին մասնակցելու է անձամբ Գագիկ Ծառուկյանը: Սակայն խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն ավելի վաղ է դիմած եղել քաղաքապետարանին, ուստի վերջինը մերժել է ԲՀԿ-ի հայտը: Ծառուկյանը «մեծականով» կանգնել ու հայտարարել է. «Կգնանք, կտեսնենք, կհաղթենք», իմա' կապ չունի' մերժել են, թե ոչ, մենք մեր միտինգն անելու ենք:
«Հրապարակ»-ը գրում է, որ սա այդ օրվա միակ ինտրիգը չէ: Իր հերթին Արայիկ Գրիգորյանը դիմել է Հովիկ Աբրահամյանին' մարզի «Ասողիկին», թե դու էլ արի մեր կողմից մասնակցի միտինգին, որպես հակընդդեմ հայտ: Հիմա Արարատի մարզը շունչը պահած սպասում է, որ տեսնի՝ նախընտրական ժամանակահատվածում «տակից» խաղեր տված Հովիկ Արգամիչը մասնակցելո՞ւ է միտինգին, թե՞ ոչ: Որ մասնակցի' ո՞ւմ կողմից: