|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` բնապահպանության նախարարությունն օրենքի հետ կապված խնդիրներ ունի:
Yerkir.am-ին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ քրական գործ է հարուցվել Արարատի մարզում` ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը): Գործի նախաքննությունը վարում է Արարատի մարզի դատախազությունը: Թե կոնկրետ ինչ գործի մասին է խոսքը, դատախազությունը ձեռնպահ մնաց հրապարակելուց` նախաքննության գաղտնիությունից ելնելով:
Նշենք, որ «Ընդերքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` ընդերքի օգտագործման եւ պահպանության պետական կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ տվյալ բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները (բնապահպանության նախարարությունը)՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: