կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-31 18:38
Սպորտ

Մենք չպետք է զիջեինք Ադրբեջանին

Մենք չպետք է զիջեինք  Ադրբեջանին

Ձեզ ենք ներկայացնում  Yerkir.am-ի հարցազրույցը Վիկ Դարչինյանի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանի հետ:

 


- Պարո'ն Բադալյան, հետևե՞լ եք Ղազախստանում հոկտեմբերի 11-27-ն անցկացված` բռնցքամարտի աշխարհի առաջնությանը: Ինչպե՞ս եք գնահատում հայ երիտասարդ մարզիկների ելույթները:

- Այո, իհարկե, հետևել եմ: Բռնցքամարտի ներկայիս հավաքականը կարող թիմ է, բայց երբ նայում ենք նրանց մենամարտերը, տեսնում ենք, որ բոլոր մարզիկները զիջել են հիմնականում  հավասար պայքարում: Միայն թե Բաչկովի մենամարտը մի փոքր վիճելի էր. կարելի էր նաև մեր տղային տալ հաղթանակը:

Մրցակցի հետ հավասար մենամարտում պարտվելը խոսում է մեր բռնցքամարտիկների ֆիզիկական պատրաստվածության  խնդրի մասին: Մոտավորապես 4-5 մենամարտ մեր մարզիկները հավասար անցկացրին, սակայն վերջում զիջեցին մրցակցին: Թերությունը ֆիզպատրաստվածության մեջ է:

Չէի ասի, որ մեր թիմն այնքան երիտասարդ է, որ չգրավեր մրցանակային տեղեր: Մեր մարզիկները  հիմնականում առաջին մարտերում են պարտվել, միայն մեկն է հասել քառորդ եզրափակիչ: Դա բավականին թույլ ցուցանիշ է:

Այս տարի Ադրբեջանը աշխարհի առաջնության, թիմային ոչ պաշտոնական հաշվարկով զբաղեցրել է երկրորդ տեղը, ունեն երկու  չեմպիոն և երկու մեդալակիր, իսկ մենք անգամ մեդալակիր չունեցանք: Դա էլ այն դեպքում, երբ Խորհրդային միության տարիներին Ադրբեջանը 13-14-րդն հորիզոնականներից ավելի չէր բարձրանում, իսկ Հայաստանը միշտ 2-3-րդն էր: Մենք չպետք է զիջեինք Ադրբեջանին: Ըստ իս` դա  մեծ ձախողում էր:

 


- Բռնցքամարտի  աշխարհի առաջնությունում  ցուցադրած արդյունքների հիման վրա մեր մարզիկներից  երեքը` Արամ Ավագյանը, Հովհաննես Դանիելյանը եւ Արամ Ամիրխանյանը, հրավիրել են բռնցքամարտի պրոֆեսիոնալ ակումբներ, ի՞նչ եք կարծում` պրոֆեսիոնալ ակումբներում հանդես գալը օգուտ կտա՞ նրանց սիրողական բռնցքամարտում:

- Կարծում եմ` դա ավելի շատ տնտեսական խնդիր է, քան աճելու: Հայկական բռնցքամարտը ունեցել է իր հրաշալի ավանդույթները, լավ մասնագետներ ունի: Հայկական ակումբներից շատ մարզիկներ են դարձել աշխարհահռչակ բռնցքամարտիկներ: Մեր մարզիկների` այդ ակումբներում հանդես գալը սխալ չեմ համարում: Քանի որ նրանք այնտեղ կարող են բարելավել իրենց ֆինանսական վիճակը: Հայաստանում  չեն կարողանում դրան հասնել:

Կարծում եմ`  առաջնայինը գումարային խնդիրն է: Խնդիրը մի քիչ բարդ է, նույնիսկ մարզումային պրոցեսներում գումարներ կան, որ չեն բավականացնում: Դա ֆեդերացիայի թերությունն է:  Օրինակ` հայ  պատանի բռնցքամարտիկները պետք է մասնակցեին Եվրոպայի առաջնությանը, սակայն հավաքները ուշացրեցին և ժամանակին չկազմակերպեցին: Հիմա, որ գնան առաջնության և ձախողվեն, ո՞վ է մեղավորը: Միանշանակ` ֆեդերացիան:

Այդպիսի թերություններ են լինում, որ  հաճախ նվիրված մարզիկները չեն կարողանում մնալ և գնում են հանրապետությունից: Շատերը մնում են ազգային հավաքականում, ներկայացնում են Հայաստանը, բայց հանդես են գալիս օտարերկրյա ակումբների անունից:

Մարզիկի կենցաղային և տնտեսական վիճակը պետք է  լավ լինի, որ նա մտահոգություն չունենա և լիարժեք ներդնի իր ուժերը:

 


- Պարո'ն Բադալյան, ըստ Ձեզ` բռնցքամարտի Հայաստանի  հավաքականում կա՞  այնպիսի մարզիկ, ով կարող է հանդես գալ պրոֆեսիոնալ ռինգում:

- Ճիշտն ասած` Կորյուն Սողոմոնյանին եմ տեսնում այդ դերում: Նա ավելի հարվածող է և շատ արագ: Արթուր Քիրաջյանն էլ վատը չէ: Ուղղակի աստղ չունենք, ցավոք: Եթե նախկինում հավաքականում ունենում էինք 2-3 աստղեր, ովքեր բոլորից առաջ էին, հիմա հավասար են բոլորը:

 


- Ի՞նչ կասեք սիրողական բռնցքամարտից սաղավարտները հանելու որոշման մասին:

- Դա միայն մեծահասակներին է վերաբերում: Պատանիները  և աղջիկները սաղավարտով եմ մենամարտելու: Կարծում եմ` դա քայլ էր, որպեսզի բռնցքամարտն ավելի դիտարժան դառնա: Օրինակ` գիտեք, որ ըմբշամարտը ցանկանում էին հանել օլիմպիական ծրագրից, եւ այն դեպքում, երբ ըմբշամարտը օլիմպիական խաղերի հիմնական մարզաձևն է: ՄՕԿ-ն այդ ամենն անում էր, որպեսզի քայլեր ձեռնարկվեն սպորտաձևերն ավելի դիտարժան դարձնելու համար, որ շատ հանդիսատեսներ գան, շատ գումարներով համալրեն իրենց բյուջեն: Նույնն էլ փորձում են անել բռնցքամարտում` մոտեցնելով պրոֆեսիոնալ բռնցքամարտին և դարձնել դիտարժան շոու:  ՄՕԿ-ը վաղուց է  օլիմպիական շարժման գաղափարից հեռացել: Նրանց միայն գումարներն են հետաքրքրում:  

 

 

Բռնցքամարտը Հայաստանում  ի՞նչ խնդիրներ ունի:

-  Մենք օլիմպիական խաղերի չեմպիոն ենք տվել,  և ղեկավարությունը մեզնից չեմպիոն է պահանջումՃիշտ են անումքանի որ հայկական բռնցքամարտը լավ ավանդույթներ ունիսակայն այժմ չենք կարողանում անել դաՎանաձորըոր միշտ համարվել է բռնցքամարտի կենտրոններից մեկըայսօր հավաքականի դահլիճ չունիԱյս հարցը ես վաղուց բարձրացրել եմ:Նույնիսկ տարածք եմ տրամադրումասում եմ` եկեք օգնեքշինարարություն անենքդահլիճ սարքենքՎանաձորում այսօր միայն իմ ակումբն էորը մեր թաղամասի հարմար շատ լավն էսակայն դա հավաքականի դահլիճ չէԵթե մենք գոնե երեք քաղաքում չկարգավորենք այդ հարցըբնականաբար, զիջելու ենքԷլ չեմ ասում հեռավոր շջրանների մասինորտեղ ոչինչ չկա

 

 

 

                                                                                                                                  Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ