|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ պետեկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա երրորդ եռամսյակում 1000 խոշոր հարկատուների ցանկը, եւ այն բավական հետաքրքիր պատկեր է պարզում. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից Երեւանի կոնյակի գործարանը, որը կոնյակագործության ոլորտում առաջատար դիրքերում է, հարկեր վճարելու առումով այնքան էլ շռայլ չէ:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Երեւանի կոնյակի գործարանը 19-րդն է խոշոր հարկատուների ցուցակում` իր վճարած 3.5 մլրդ դրամով: Ծառուկյանի մյուս ընկերությունները եւս բավական ցածր տեղերում են` «Մուլտի Լեոն» ընկերությունը 220-րդն է (վճարել է 356 մլն դրամ), «Մուլտի գազ»-ը 457-րդ տեղում է (վճարել է 171 մլն դրամ), «Մուլտի գրուպ կոնցեռն»-ը հայտնվել է 592-րդ տեղում (վճարել է 127 մլն դրամ), «Մուլտի մոթորս»-ը 606-րդ տեղում է (վճարել է 123 մլն դրամ): Ահա թե որն է «թագավոր դառնալու» ճամփան: