|
Փոխարժեքներ
12 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.48 |
| EUR | ⚊ | € 401.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.3569 |
| GBP | ⚊ | £ 480.09 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ավինյանին քննադատող հայտնի տեսանյութի տարածումից և դրան հաջորդած՝ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանի տեսաուղերձ-բացատրությունից հետո ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվել։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ներքին շրջանակներում քննարկվում է, որ ստեղծված իրավիճակից հետո Ալեն Սիմոնյանի՝ Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու դառնալու հեռանկարը կարծես թե սպառվեց։ Այսինքն՝ ՔՊ-ում կարծիք կա, որ քաղաքապետի աթոռին հասնելու ճանապարհին Սիմոնյանը սեփական ձեռքով փակեց իր առաջխաղացման դուռը։
Չնայած որ ավագանու հաջորդ ընտրությունները 2028 թվականին են, բայց ՔՊ-ում քաղաքական վերադասավորումների հարցն արդեն սկսվել է։ Իսկ Սիմոնյանի վերջին քայլը ոչ թե ամրապնդեց նրա դիրքերը, այլ նոր հարցեր առաջացրեց սեփական թիմի ներսում։ Նման պահվածքը, մեղմ ասած, ոչ թիմային է որակվել ու հարուցել է ներկուսակցական զայրույթ։
Բայց սա դեռ ամբողջը չէ։ Երեկ նա կիսվեց Աննա Հակոբյանի՝ նույն թեման շարունակող երկրորդ տեսանյութով, բայց դրանից իրավիճակը չփոխվեց, ավելին՝ կուսակցության կուլիսներում տարածված կարծիք-տարակուսանք կա, որ Սիմոնյանը կամ առանց դիտելու է կիսվել 2-րդ տեսանյութով, կամ ուշադիր չի լսել (այդ պատճառով չի ընկալել), կամ կա անհայտ այլ պատճառ, քանզի, ըստ տարածված տեսակետի, երկրորդ նյութի քննադատության թիրախում նաև նա էր՝ դրանից բխող հետևանքներով»։