|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւը, Ինեսե Լիբինա-Էգներեն եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլան Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին` լռությամբ հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը. տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց եղեռնը հավաստող փաստաթղթերին: Հյուրերը գրառում կատարեցին «Պատվո հյուրերի» հուշամատյանում: