|
Փոխարժեքներ
25 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 15-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված բնակարանային շինարարությանը:
Իրականացվող բնակարանաշինության և անօթևան քաղաքացիների տեղավորման աշխատանքների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել ԱՀ քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարները: Կառուցվող բնակարանների կահավորման մասին տեղեկությունները ներկայացրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալը:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ չնայած Հանրապետության ողջ տարածքում իրականացվող մեծ ծավալի շինարարական աշխատանքներին, այնուամենայնիվ, արդյունքը գոհացուցիչ չէ: «Այս պահին մենք, ընդհանուր առմամբ, ֆինանսական խնդիր չունենք բնակարանաշինության հարցում: Մյուս կողմից մեր աշխատանքի տեմպից է կախված անօթևան մնացած մեր քաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը: Ավելացրե՛ք բնակարանաշինության ծավալները: Սա ընդունեք որպես խիստ հանձնարարական»,- ասել է նախագահը:
Խորհրդակցության ընթացքում նախագահ Հարությունյանը նաև տվել է մի շարք հանձնարարականներ գործընթացին նոր թափ հաղորդելու ուղղությամբ: