կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 19:35
Հասարակություն

Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը

Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը

Ինչպես հաղորդում է Արցախի քաղաքաշինության նածարարության մամուլի ծառայությունը, Արցախի քաղաքաշինության նախարարի մոտ  խորհրդակցության օրվա թեման Թալիշում կատարվող աշխատանքներին էր վերաբերում: 

Ապրիլյան առճակատման ընթացքում  հրետակոծված ու գրեթե հիմնահատակ ավերված Թալիշում շուտով կտրվի բնակարանաշինության մեկնարկը: Քաղաքաշինության նախարարը Կապիտալ շինարարության վարչության անձնակազմի հետ քննարկել է հրետակոծված բնակարանների վերանորոգման-վերակառուցմանն ուղղված մի շարք հարցեր, տեխհսկիչներին տվել համապատասխան հանձնարարականներ` առաջիկայում վերանորոգման -վերակառուցման համար նախատեված առայժմ 16 բնակարանների գույքագրման, չափագրման և նախահաշվարկի ուղղությամբ:

 Թալիշում առայժմ ընթացքի մեջ է համայնքապետարանի և հանդիսությունների սրահի շինարարությունը, պատրաստ է նոր կառուցվող բնակարանների և  դպրոցի  նախագիծը, իսկ մանկապարտեզում` ներկայումս կատարվում է հողային աշխատանքներ, որից հետո` կիրականացվի հիմքի կառուցումը: 

Տեղամասում «Եվրոստրոյ» ՍՊԸ-ն է աշխատում: