|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Թուրքիայի Մերսին քաղաքում երեխաները խոշտանգումների են ենթարկվել սեփական մոր կողմից:
Haberler.com-ը տեղեկացնում է, որ երեկ վերջապես ոստիկանները կարողացել են ազատել երեխաներին մորից: Պատշգամբից օգնության ձայն լսող հարևանները ոստիկանություն են կանչել: Ոստիկաններին 7, 5 և 3 տարեկան երեխաները պատմել են, որ իրենց հանդեպ մայրը միշտ բռնի ուժ է ցուցաբերում` ծեծում է փայտով, ծխախոտով այրում:
Հարևանները նույնպես վկայել են մոր արարքի մասին: Ոստիկանությունը երեխաների մորը գտնելու հարցով սկսել է աշխատանքներ իրականացնել, իսկ երեխաներին տարել են ոստիկանության մանկական բաժին: