կարևոր
517 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 22:04
Աշխարհ

ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայի հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ուկրաինայում հակամարտության ավարտին նպաստող ցանկացած ջանք, այդ թվում՝ Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի հնարավոր եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի գրասենյակից։

«Մենք ողջունում ենք ցանկացած ջանք, որը կարող է նպաստել այս հակամարտության դադարեցմանը։

Գլխավոր քարտուղարը միշտ պատրաստ է իր բարի ծառայություններն առաջարկել՝ համապատասխան դիմում ստանալու դեպքում»,- նշել են համաշխարհային կազմակերպության ղեկավարի գրասենյակից։