Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հայ օգնության միության (ՀՕՄ) «Ախուրյանի մոր և մանկան բժշկական կենտրոն»-ն ընդունել է ներքին արյունահոսությամբ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդի: Կենտրոնի բուժանձնակազմի, ՀՀ առողջապահության նախարարության և «Էրեբունի» ԲԿ-ի մասնագետների համատեղ ջանքերով հնարավոր է եղել դադարեցնել արյունահոսությունը և կայունացնել կնոջ վիճակը:
Առավոտյան առողջապահության նախարարության ողղաթիռով հիվանդը տեղափոխվել է Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ մասնագիտացված բուժօգնություն ստանալու:
«Ախուրյանի մոր և մանկան բժշկական կենտրոն»-ի ստեղծումն առաջին հայ բարեսիրական կազմակերպություններից մեկի` Հայ օգնության միության կողմից Հայաստանում իրականացված նախաձեռնություններից է: Շուրջ մեկդարյա բարեգործական ու հայանպաստ առաքելության բոլոր հանգրվաններում հետամուտ լինելով հայ մշակութային-կրթական արժեքների, ազգային ավանդույթների պահպանմանը` ՀՕՄ-ն էլ ավելի ընդարձակեց իր հայաստանյան ծրագրերի շրջածիրը 1991 թվականին` Մայր հայրենիքի անկախությունից հետո, սկիզբ դնելով մեկը մյուսից կարևոր ձեռնարկների, այդ թվում` աղետի գոտում և Արցախում:
ՀՕՄ-ի «Ախուրյանի մոր և մանկան բժշկական կենտրոն»-ը 1997 թվականից անվճար բուժական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի բնակչությանը: Անցած տարիներին ԲԿ-ի` մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմը շրջանում արմատապես բարելավելել է մայրության խնամքի, հղիության բնականոն ընթացքի ապահովման, հետծննդաբերական շրջանի վտանգների ու բարդությունների և մանկական մահացության նվազեցման, մայրերի ու նորածին մանուկների առողջությանն առնչվող այլ հարցերը: